Լրահոս

20.02.2012 10:19


ՀՊԱԿ. «Ուրիշի փոխարեն ՀՀԿ-ական քվեարկության հերթական հայտնաբերումների մասին»

ՀՊԱԿ. «Ուրիշի  փոխարեն  ՀՀԿ-ական քվեարկության  հերթական հայտնաբերումների մասին»

Այսօր, ի լրումը  11.02.12թ.-ի  և  17.02.12-ի  ՀՔԾ  ներկայացրած   հանցագործությունների մասին  մեր  հաղորդումների, հերթական  հաղորդումն  ենք ներկայացրել, փետրվարի  9-ին  Ազգային  ժողովում  տեղի  ունեցած  քվեարկության առնչությամբ նոր փաստերի մասին, որոնք  կարողացել  ենք  հայտնաբերել  ԶԼՄ-ների  որոշ  հրապարակումներում, այն  են՝

  1. պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես  քվեարկել  է   ուրիշի  փոխարեն /Հ.Գ.1/,
  2. պատգամավոր Կարեն Ավագյանը  գտնվելով  գործուղման մեջ, գրանցվել  է քվեարկությունների  համար /Հ.Գ.2/:

 Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/   լրատվություն

Հ.Գ.1 – http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=5193 - 12:52 . 09/02

Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսելու համար Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը կրկին դժվարություններ է ունեցել՝ քվորում ապահովելու հարցում։ «Ժառանգությունից» ներկա էր միայն Լարիսա Ալավերդյանը, մեծ թիվ էին կազմում նաեւ ՀՀԿ-ի բացակա պատգամավորները։  

    Առաջին քվեարկության ժամանակ անհրաժեշտ 66 փոխարեն քվեարկեց ընդամենը 61 պատգամավոր։

«Տեսնում եմ, որ դժգոհություններ կան»,- ասաց Սամվել Նիկոյանը եւ հայտարարեց վերաքվեարկություն։ Սակայն այս անգամ երկրորդ քվեարկությունն արդեն բարեհաջող անցավ. քվեարկեց 70 պատգամավոր։ Այսինքն, ավանդույթի համաձայն, մի քանի պատգամավոր կրկին նաեւ ուրիշի փոխարեն քվեարկեց։ Գործընկերներին այս անգամ "փրկողների" թիվն անհամեմատ մեծ էր. այս գործում "մասնագիտացած" Լեռնիկ Ալեքսանյան, Համլետ Հարությունյան...  

 Հ.Գ. 2 – http://www.aravot.am/2012/02/09/36436

ՓԵՏՐՎԱՐ 9, 2012 19:27

Բրյուսելում գտնվող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը,  որը ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ միասին մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) քաղաքական համաժողովին...

http://www.parliament.am/register.php?do=bulletin&ID=4758

Քվեարկության արդյունքներ  Հարց – 2  Օրը 09/ 02/12 Ժամը 1:04:04 PM  Կողմ - 68 Դեմ - 0 Ձեռնպահ – 0  Անհրաժեշտ էր 35  Որոշումն ընդունվել է։

72

Կարեն Ավագյան

Չի քվեարկել

Այս խորագրի վերջին նյութերը