Հունաստանի մայրաքաղք Աթենքում կրքերը կրկին բորբոքվում են։ BBC-ի փոխանցմամբ՝ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վարկային համաձայնության դեմ։ Հիշեցնենք, որ ըստ Հունաստանի և միջազգային վարկային կազմակերպությունների միջև համաձայնեցված պայմանագրի՝ երկրում նվազելու են կենսաթոշակներն ու սոցիալական վճարները, իսկ շուրջ 15 հազար պետական ծառայող ազատվելու է աշխատանքից։ Դրա դիմաց Հունաստանը բազմամիլիարդանոց վարկ կստանա:
Աթենքում հասարակական կարգը պահպանելու համար մի քանի հազար ոստիկան է ներգրավվել։ Իրավապահները առանձին դեպքերում ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել՝ կանխելու ցուցարարների անկարգությունները։
Աթենքում կրքերը կրկին բորբոքվում են