Լրահոս

18.02.2012 11:27


Քլինթոնն ու Էշթոնը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Քլինթոնն ու Էշթոնը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Եթե Իրանի հետ բանակցությունները վերսկսվեն, ապա դրանք պետք է շոշափելի արդյունքներ տան։ Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Եվրամիության արտաքին գործերի և ավտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ պետքարտուղարը գոհունակություն է հայտնել, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին փետրվարի 15–ին Էշթոնին պատասխան նամակ է ուղարկել՝ պարզաբանելով Իրանի միջուկային ծրագրի որոշ մանրամասներ։

Քլինթոնն ընդգծել է, որ եթե Իրանը որոշել է վերսկսել բանակցությունները, ապա «Վեցնյակի» անդամ երկրները պետք է համոզված լինեն, որ Իրանը կկատարի միջազգային հանրության պահանջները։ 

Այս խորագրի վերջին նյութերը