Այսօր մեծանուն հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է
1877թ. այս օրն Ախալքալաքում ծնվել է հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (Դեմիրճօղլյան): Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան:
Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրությունները։ Դեմիրճյանի գրիչը բեղմնավոր է եղել նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923թ. գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։
Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել: Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
Այսօր մեծանուն հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է
1877թ. այս օրն Ախալքալաքում ծնվել է հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (Դեմիրճօղլյան):
Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան:
Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրությունները։
Դեմիրճյանի գրիչը բեղմնավոր է եղել նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923թ. գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։
Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել:
Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
Մահացել է 1956թ. դեկտեմբերի 6-ին Երևանում: