Լրահոս

18.02.2012 11:19


Այսօր մեծանուն հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր մեծանուն հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն  է

1877թ. այս օրն Ախալքալաքում ծնվել է  հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (Դեմիրճօղլյան):
Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան:

Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրությունները։ 
Դեմիրճյանի գրիչը բեղմնավոր է եղել  նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923թ. գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ 

Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել:
Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Մահացել է 1956թ. դեկտեմբերի 6-ին Երևանում:

 

Այս խորագրի վերջին նյութերը