Լրահոս

18.02.2012 10:28


Այսօր տեղի կունենա Ուիթնի Հյուսթոնի հրաժեշտի արարողությունը

Այսօր տեղի կունենա Ուիթնի Հյուսթոնի հրաժեշտի արարողությունը

Այսօր` փետրվարի 18-ին, տեղի կունենա հանրաճանաչ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հրաժեշտի արարողությունը:

Ինչպես և ավելի վաղ էր տեղեկացվում, այն տեղի կունենա նրա հարազատ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում: Նահանգում այդ օրը կիջեցվեն ազգային դրոշները: Նշենք, սակայն, որ նման պատվի ԱՄՆ-ում արժանանում են միայն պետական գործիչները: 

Հյուսթոնի ընտանիքի որոշմամբ՝ քաղաքացիական հոգեհանգիստ չի լինի. հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա բապտիստական «Նոր հույս» եկեղեցում: Այդ եկեղեցու երգչախմբում է իր առաջին քայլերն արել փոքրիկ Ուիթնին:

Եկեղեցում կարող են ներկա գտնվել միայն հարազատները և երգչուհու շրջապատից 1,5 հազար պաշտոնապես հրավիրյալները, նրանց թվում՝ Ուիթնիի նախկին ամուսին Բոբի Բրաունը: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Ուիթնիի հարազատները չեն ցանկանում Բոբիին թողնել թաղմանը:

Արարողությանը մուտքն ազատ չի լինի: Ուիթնի Հյուսթոնի ընտանիքի խնդրանքով չի լինի նաև ավանդական թաղման թափորը: Նյուարքի ոստիկանությունը նախազգուշացրել է, որ դեպի եկեղեցի բոլոր ուղիները շրջափակված են լինելու, և երգչուհու բոլոր երկրպագուներին խորհուրդ է տվել արարողությանը հետևել  տնային էկրանների առաջ` ուղիղ եթերով:

Հիշեցնենք, որ հրաժեշտի արարողությունը ցույց կտան  Livestream կայքի ուղիղ եթերում, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի արբանյակային հեռուստատեսային ալիքներով:

Այս խորագրի վերջին նյութերը