Լրահոս

17.02.2012 21:23


ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է ավստրիացի ուսանողների հետ

ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է  ավստրիացի ուսանողների հետ

 Փետրվարի 16-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում  դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը`  Ավստրիայից  ժամանած  «Կաթոլիկ ուսանողների միության»  անդամների համար` վերջիններիս խնդրանքով:  

 Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց  Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան-Ավստրիա երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և կարգավորման գործընթացի զարգացումները, Հայաստանի մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին: 

 Պարոն Մնացականյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Ռուսաստան,   Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններին և Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին:  

Այս խորագրի վերջին նյութերը