Լրահոս

17.02.2012 16:06


Մաշտոցի պուրակում ակտիվիստները, պառկելով բետոնախառնիչ մեքենայի տակ, թույլ չեն տալիս շարունակել շինարարությունը

Մաշտոցի պուրակում ակտիվիստները, պառկելով բետոնախառնիչ մեքենայի տակ, թույլ չեն տալիս շարունակել շինարարությունը

Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստների քանակը գնալով ավելանում է։ Գնալով շատանում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ ոստիկանները։ Քաղաքացիներին են միացել նաև շրջակա շենքերի բնակիչները։ Նրանք պայքարում են՝ թույլ չտալու տեղում իրականացվող շինարարությունը։

Ակտիվիստներից բացի, այստեղ են գտնվում մեծ քանակով ոստիկաններ, որոնք փորձում են թույլ չտալ ակտիվիստներին՝ խոչընդոտելու շինարարությունը։ Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։

Ակտիվիստները մեծ համառություն են ցուցաբերում։ Բանը հասել է նրան, որ երկու ակտիվիստ պառկել է բետոնաշաղախիչ մեքենայի տակ՝ թույլ չտալու մեքենայի առաջընթացը, որից հետո մեքենան հետ է քաշվել։

Ռոբերտ Մելքոնյանն ակտիվիստներին տեղեկացրել է, որ քաղաքապետարանը հանդես է գալու հայտարարությամբ, որը նախատեսված է ժամը 16։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը