Լրահոս

17.02.2012 12:22


ՀՅԴ երիտասարդականը մեկնարկում է ՀԵՄ Կրթական Ակումբը

ՀՅԴ երիտասարդականը մեկնարկում է ՀԵՄ Կրթական Ակումբը

Վաղը՝ փետրվարի 18-ին ժամը 14:00-ին, «Արամ Մանուկյան»  երիտասարդական կենտրոնում՝  Գյուլբենկյան 38,  տեղի է ունենալու ՀԵՄ Կրթական Ակումբի պաշտոնական բացումը: ՀԵՄ Կրթական Ակումբի առաջին հյուր-բանախոսն է լինելու ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

ՀԵՄ Կրթական Ակումբի հիմնադրման նպատակը հայ երիտասարդության շրջանում երկրում առկա հիմնախնդիրների շուրջ որոշակի գիտելիքների սերմանումն է, համապատասխան քննարկումներ կազմակերպելը, ոլորտի լավագույն մասնագետների միջոցով տարաբնույթ հարցերի շուրջ կարծիքներ ձևավորելը: Ակումբի միջոցով երիտասարդությունը հնարավորություն կունենա անմիջական շփումենրով կապ հաստատել և իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուից ու մասնագետից:

ՀԵՄ Կրթական Ակումբը ևս մի հարթակ է համագործակցության դաշտ ստեղծելու և գիտակից ու կրթված երիտասարդության շնորհիվ քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելու:

Այս խորագրի վերջին նյութերը