ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել
Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Բանաձևով պաշտոնական Դամասկոսին կոչ է արվում դադարեցնել արյունահեղությունը և մարդու իրավունքների խախտումները:
Բանաձևը պարունակում է գրեթե նույն տեքստը, որը վերջերս դրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը։
Հիշեցնենք, սակայն, որ բանաձևը արգելափակվեց Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Պեկինը և Մոսկվան այդ բանաձևը համարում են միակողմանի և հավաստիացնում, որ այն փաստացիորեն աջակցում է սիրիական ընդդիմությանը:
Այս անգամ նույնպես Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել բանաձևին:
Գլխավոր վեհաժողովի քվերակության ընթացքում, ի տարբերություն Անվտանգության խորհրդի, վետոյի իրավունք չկա, սակայն ընդունված բանաձևերը պարտադիր ուժ չունեն:
Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ բանաձևի ընդունումը զինված ընդդիմադիրներին նոր հնարավորություններ կընձեռի:
Միաժամանակ, բանաձևի կողմնակիցները հույս ունեն, որ այն կօգնի ուժեղացնել քաղաքական ճնշումը Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք դադարեցնեն ընդդիմության նկատմամբ ճնշումները: