Գվատեմալայի նախագահն առաջարկել է օրինականացնել թմրադեղերը
Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան հանդես է եկել Կենտրոնական Ամերիկայում թմրանյութերն օրինականացնելու առաջարկով։ Այս մասին հաղորդում է «Lenta.ru»–ն։
Մոլինան հայտարարել է, որ այդ միջոցը կարող է կրճատել բռնության և հանցագործության մակարդակը տարածաշրջանում։ Երկրի նախագահի խոսքերով՝ ինքը մտադիր է այդ հարցը բարձրացնել Կենտրոնական Ամերիկայի երկրների առաջնորդների գագաթաժողովի ժամանակ, որը կանցկացվի մարտին։
Չնայած միլիարդավոր դոլարներ են տրամադրվում թմրանյութերի անօրինական տարածման դեմ պայքարի համար՝ Մոլինայի կարծիքով, սակայն, հանցագործության մակարդակն ինչպես երկրում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում չի կրճատվել։