Լրահոս

16.02.2012 16:08


Միլիարդատեր Իվանիշվիլին «Վրացական երազանք» է ստեղծում

Միլիարդատեր Իվանիշվիլին «Վրացական երազանք» է ստեղծում

Վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին երեկ ներկայացրել է իր ապագա կուսակցության նախաձեռնող խմբի 18 անդամներին:

Կուսակցությունը կոչվելու է «Վրացական երազանք», որտեղ ներգրավվելու են Վրաստանի հայտնի հասարակական գործիչներ, տարբեր երկրներում Վրաստանի նախկին դեսպաններ, իրավաբաններ, գիտնականներ, դերասաններ, մարզիկներ: Այս ցանկում առավել հայտնի են հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը՝ գործարար Գեորգի Ժվանիան, ֆուտբոլիստ Կախա Քալաձեն, ով ավելի վաղ, ի նշան Սահակաշվիլիի իշխանության դեմ բողոքի, հրաժարվել էր խաղալ Վրաստանի հավաքականի կազմում, դերասանուհի Նինելի Չանչվեթաձեն:

Իվանիշվիլին հայտարարել է, որ կուսակցության ղեկավարն ու ցուցակում առաջին համարը կլինի հենց ինքը, սակայն դա այն դեպքում, եթե իշխանությունները վերականգնեն իր քաղաքացիությունը: Եթե, այնուամենայնիվ, գործարարին Վրաստանի քաղաքացիություն չշնորհվի,  կուսակցությունը կգլխավորի Իվանիշվիլիի կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն:

Հիշեցնենք, որ միլիարդատերը հրաժարվեց իր՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի քաղաքացիություններից, ինչը էլ խոչընդոտում էր նրան Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն այդ հարցը լուծված չէ մինչ օրս:

Այս խորագրի վերջին նյութերը