Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ևս կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանն ասել է, թե իրենց կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
–Մենք աստիճանաբար պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին: Կան որոշ դժվարություններ, որոնք պետք է փորձենք հաղթահարել: Նախ, չեմ հասկանում` ինչու բարձրացրեցին ընտրագրավի չափը` այն հասցնելով 8 մլն դրամի: Բայց հանգանակություններ են սկսվել, կան առանձին մարդիկ, ովքեր պատրաստ են գրավի հարցում օգնել մեզ,–ասել է նա:
Ըստ Ռուբեն Թովմասյանի՝ նախընտրական ցուցակները կկազմվեն մարտին կայանալիք կենտրոնական պլենումի ժամանակ:
–Մինչ այդ, մենք հաճախ ենք լինում շրջաններում, հանդիպում ընտրողների հետ: Այդ հանդիպումները ցույց են տալիս, որ ժողովուրդը կարոտ է սոցիալիստական գաղափարախոսությանը: Նրանք ուղղակի խնդրում են վերադարձնել խորհրդային կարգերը, թեկուզ դրանք հաճախ բռնապետական են որակվում: Մարդկանց ավելի քան 50%–ն աղքատ է,–ընդգծել է նա։
Ռուբեն Թովմասյանը նշել է նաև, որ համագործակցության առաջարկով իրենց է դիմել Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը, իսկ Միավորված կոմունիստական կուսակցության հետ համագործակցության ուղիները սառեցված են: –Դաշինք, բացի կոմունիստներից, ուրիշ ոչ մի ուժի հետ չի լինելու, և ես կարծում եմ, որ շռնդալից մուտք ենք ունենալու ԱԺ,–ընդգծել է նա:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ևս կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանն ասել է, թե իրենց կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
–Մենք աստիճանաբար պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին: Կան որոշ դժվարություններ, որոնք պետք է փորձենք հաղթահարել: Նախ, չեմ հասկանում` ինչու բարձրացրեցին ընտրագրավի չափը` այն հասցնելով 8 մլն դրամի: Բայց հանգանակություններ են սկսվել, կան առանձին մարդիկ, ովքեր պատրաստ են գրավի հարցում օգնել մեզ,–ասել է նա:
Ըստ Ռուբեն Թովմասյանի՝ նախընտրական ցուցակները կկազմվեն մարտին կայանալիք կենտրոնական պլենումի ժամանակ:
–Մինչ այդ, մենք հաճախ ենք լինում շրջաններում, հանդիպում ընտրողների հետ: Այդ հանդիպումները ցույց են տալիս, որ ժողովուրդը կարոտ է սոցիալիստական գաղափարախոսությանը: Նրանք ուղղակի խնդրում են վերադարձնել խորհրդային կարգերը, թեկուզ դրանք հաճախ բռնապետական են որակվում: Մարդկանց ավելի քան 50%–ն աղքատ է,–ընդգծել է նա։
Ռուբեն Թովմասյանը նշել է նաև, որ համագործակցության առաջարկով իրենց է դիմել Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը, իսկ Միավորված կոմունիստական կուսակցության հետ համագործակցության ուղիները սառեցված են:
–Դաշինք, բացի կոմունիստներից, ուրիշ ոչ մի ուժի հետ չի լինելու, և ես կարծում եմ, որ շռնդալից մուտք ենք ունենալու ԱԺ,–ընդգծել է նա: