Լրահոս

16.02.2012 12:18


Հայաստանի ազգայնականները նախընտրական դաշինք են ձևավորում

Հայաստանի ազգայնականները նախընտրական դաշինք են ձևավորում

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան (ՀԱՄ) եւ Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմբ­ման (ՀԱՀ) Միաս­նա­կան Խորհր­դի հայ­տա­րա­րութ­յու­նը 

- Փետր­վա­րի 15-ին Ե­րե­ւա­նում կա­յա­ցավ ՀԱՄ եւ ՀԱՀ Միաս­նա­կան Խորհր­դի հեր­թա­կան նիս­տը, որ­տեղ ո­րոշ­վեց՝ Հա­յաս­տա­նի նո­րա­գույն պատ­մութ­յան մեջ 2-րդ­ ան­գամ ձե­ւա­վո­րել Հայ ազ­գայ­նա­կան ու­ժե­րի նա­խընտ­րա­կան դա­շինք:

- Դա­շին­քը կձե­ւա­վոր­վի 2003թ. ՀՀ­ ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րին միաս­նա­կան ու­ժե­րով ե­ռան­դո­րեն մաս­նակ­ցած Հայ Ա­րիա­կան Բռունց­քի (ՀԱԲ) նմա­նութ­յամբ եւ կա­նո­նա­կար­գով, որ­տեղ կընդգրկվեն եւ՛ ազ­գայ­նա­կան կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ եւ՛ ան­հատ ազ­գայ­նա­կան­ներ:

Հայ ազ­գայ­նա­կան ու­ժե­րի նա­խընտ­րա­կան դա­շին­քը կձե­ւա­վոր­վի ՀԱՄ եւ ՀԱՀ ան­դամ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի եւ միա­վո­րում­նե­րի կող­մից ու կհա­մալր­վի Միաս­նա­կան Խորհր­դի ո­րոշ­մամբ: 

Հայ ազ­գայ­նա­կան ու­ժե­րի նա­խընտ­րա­կան դա­շին­քը ա­վար­տել է իր կազ­մա­կերպ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նի 11 մար­զե­րում, Ար­ցա­խում, Ջա­վախ­քում ու Սփյուռ­քում եւ ակն­կա­լում է ազ­գայ­նա­կան ուղղ­վա­ծութ­յամբ հա­յոր­դի­նե­րի ա­ջակ­ցութ­յու­նը, ով­քեր ընտ­րե­լու ի­րա­վունք կամ հա­րա­զատ­ներ ու­նեն Հա­յաս­տա­նում:

Հայ ազ­գայ­նա­կան ու­ժե­րի նա­խընտ­րա­կան դա­շին­քը նաեւ չի բացառում իր մասնակցությունը ՀՀ նախագահի հերթական ընտրությանը: 

ՀԱՄ եւ ՀԱՀ Միաս­նա­կան Խորհր­դը ո­րո­շել է ա­ջակ­ցել այն քա­ղա­քա­կան ու­ժե­րի տե­սա­կե­տին, ո­րոնք կողմ են ընտ­րութ­յուն­նե­րը հա­մա­մաս­նա­կան եւ մե­ծա­մաս­նա­կան հա­մա­կար­գով անց­կաց­նե­լուն: Հայ ա­րիա­կան­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը վստահ են, որ ՀՀ ­քա­ղա­քա­կան դաշ­տի կու­սակ­ցա­կա­նա­ցու­մը կդա­դա­րեց­նի ան­կախ մտա­վո­րա­կան­նե­րի եւ ան­հա­տա­կա­նութ­յուն ու­նե­ցող ան­ձանց քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յու­նը, ին­չը միայն վնա­սա­բեր կլի­նի հա­յութ­յան նե­րու­ժի դրսե­ւոր­ման հա­մար:

Միայն հա­մա­մաս­նա­կան ընտ­րա­ցու­ցակ­նե­րով մաս­նակ­ցութ­յու­նը սպաս­վող ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րին չի ա­պա­հո­վի ֆի­նան­սա-տնտե­սա­կան լծակ­նե­րով ընտր­վող­նե­րի կա­սե­ցու­մը խորհր­դա­րան, քան­զի տա­րի­ներ շա­րու­նակ կու­սակ­ցութ­յուն­նե­րը ակն­հայ­տո­րեն ի­րենց ընտ­րա­ցու­ցակ­նե­րում «տե­ղա­վո­րում» են ա­մե­նա­տար­բեր «ոչ քա­ղա­քա­կան» մարդ­կանց՝ նրանց դրա­մա­կան եւ այլ ներդ­րում­նե­րից օգտ­վե­լու հա­մար: Եվ ե­թե մե­ծա­մաս­նա­կան ընտ­րա­կար­գով ընտր­վող­նե­րի մեծ մա­սը ընտ­րա­կա­շառք­նե­րը տա­լիս է ընտ­րող­նե­րին, ա­պա միայն հա­մա­մաս­նա­կա­նի դեպ­քում՝ ընտ­րա­կա­շառք­նե­րը տրվե­լու են այս կամ այն կու­սակ­ցութ­յա­նը: 

Հայ ազ­գայ­նա­կան ու­ժե­րի նա­խընտ­րա­կան դա­շին­քը ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րին հան­դես կգա կամ Հա­յաս­տա­նի Հայ-Ա­րիա­կան կու­սակ­ցութ­յան (ՀՀԱԿ) ընտ­րա­ցու­ցա­կով կամ կգրան­ցի Հայ ազ­գայ­նա­կան ու­ժե­րի նա­խընտ­րա­կան դա­շին­քը (ՀԱՈւՆԴ)՝ որ­պես քա­ղա­քա­կան միա­վոր: 

ՀԱՄ եւ ՀԱՀ Միաս­նա­կան Խորհր­դը կոչ է ա­նում ՀՀ­ ընտ­րող­նե­րին եւ քա­ղա­քա­կան ու­ժե­րին՝ ճիշտ գնա­հա­տել ներ­կա ռազ­մա-քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը մեր տա­րա­ծաշր­ջա­նում՝ Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­մանն ուղղ­ված, ո­րը ներ­քա­ղա­քա­կան անհ­րաժեշ­տութ­յուն է ա­ռա­ջաց­րել, ՀՀ ­խորհր­դա­րա­նում եւ կա­ռա­վա­րութ­յու­նում ընդգծ­ված հայ ազ­գայ­նա­կա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ու­նե­նա­լու հա­մար: ՀՀ­ ար­տա­քին եւ ներ­քին մար­տահ­րա­վե­ր­նե­րին ա­ռա­վել կտրուկ պա­տաս­խա­ներն ու ար­ձա­գան­քե­րը այ­լեւս հրա­տապ են եւ դա պետք է ար­վի երկ­րի բարձր ամ­բիոն­նե­րից: 

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան (ՀԱՄ) եւ Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմբ­ման (ՀԱՀ) Միաս­նա­կան Խոր­հուրդ

Այս խորագրի վերջին նյութերը