Լարիսա Ալավերդյան. «Փող ունես, ապա կարող ես քո կենսագրության մեջ գրել, որ եղել ես պատգամավորության թեկնածու»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը 100%–ով համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնության մասին հայտարարել է, թե այս հարցի վերաբերյալ գաղափարական բանավեճ չի տեսել։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ նշել է, թե այս ընտրակարգին անցնելու խնդիրը առաջացել է այն բանի հետևանքով, որ դրան նախորդել են ոչ լավ երևույթներ։
–Փող ունես, ապա կարող ես քո կենսագրության մեջ գրել, որ եղել ես պատգամավորության թեկնածու, և դա քեզ առավելություն է տալիս,–ասել է նա։
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ իրենք ուզում են փորձ անել ընտրակեղծիքների դեմն առնելու։
–Ախր դուք ասում եք, թե այս քայլը իսկի չի ազդի, բայց մենք ասում ենք՝ եկեք փորձենք։ Թեկուզ շատ քիչ տոկոսով, բայց ինչ–որ բան կփոխվի,–ասել է նա։

7or.am