Լավրովը Ժյուպեի հետ կքննարկի Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի հետ և կքննարկի Սիրիայի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից առաջարկած բանաձևի նախագիծը։
Ժյուպեն հանդես է եկել Սիրիայում մարդասիրական միջանցքներ ստեղծելու գաղափարով և հույս է հայտնել, որ այն կարժանանա ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հավանությանը։
«Ես դեռ չեմ տեսել Ֆրանսիայի կողմից առաջարկված բանաձևի նախագիծը, այդ պատճառով էլ չեմ կարող է մեկնաբանել այն։ Բոլոր այն որոշումները, որոնք միջազգային մասնակցություն են նախատեսում այս կամ այն երկրում, պետք է իրականացվեն բոլոր կողմերի համաձայնությամբ»,–ասել է Լավրովը։
Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է՝ չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք հաճախակի վերաճում են զինված բախումների ընդդիմության և անվտանգության ուժերի միջև։ Ըստ ՄԱԿ–ի տվյալների՝ երկրում բախումների սկզբից ի վեր ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 5000 մարդ։