Չեմպիոնների լիգայի երկրորդ օրը սկսվեց Ռուսաստանում՝ «Զենիթի» և պորտուգալական «Բենֆիկայի» հանդիպումով։ Դրամատիկ պայքարում «Զենիթին» հաջողվեց 3։2 հաշվով հաղթանակ տանել, ու պատասխան խաղից առաջ թիմերը հաջորդ փուլ դուրս գալու գրեթե հավասար հնարավորություն ձեռք բերեցին։
Խաղային օրվա կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Միլանն» ընդունեց Լոնդոնի «Արսենալին»։ Քչերն էին սպասում, որ Ապենինյան թերակղզին ներկայացնող թիմը կկարողանա այսպիսի մեծ տարբերությամբ հաղթանակ տանել լոնդոնցիների նկատմամբ։ Քևին–Պրինս Բոատենգի, Զլատան Իբրահիմովիչի մեկական և Ռոբինիոյի երկու գնդակները գործնականում վճռեցին այս դիմակայության ելքը, և «Միլանը» հաղթեց խոշոր՝ 4։0 հաշվով։
Չեմպիոնների լիգա. «Միլանը» ջախջախեց «Արսենալին»