Լրահոս

15.02.2012 15:47


Հոնդուրասի բանտերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

Հոնդուրասի բանտերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

Հոնդուրասի կենտրոնական մասում գտնվող բանտում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 100 մարդ, կան հարյուրավոր տուժածներ։ Այս մասին գրում է տեղի «La Tribuna» պարբերականը։

«Ավելի քան 100 մարդ է խեղդվել կամ այրվել 6, 7, 8, 9, և 10 շենքերի խցերում»,–հայտնել է հրշեջներից մեկը։

Առնվազն 60 հոգի տեղափոխվել է Սանտա Թերեզա հիվանդանոց։ Ընդհանուր առմամբ, բանտում կար 800 ձերբակալված, որոնց մեծ մասը փախուստի է դիմել։

Նման հրդեհներ արդեն երկու անգամ գրանցվել են Հոնդուրասում։ 2003թ. Լա Սեյբա քաղաքի բանտում բռնկված հրդեհից զոհվել է 68 ձերբակալված, իսկ  2004թ. Սան Պեդրո Սուլա բանտում՝ 107 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը