Ա. Մանուկյան. «Ս. Սարգսյանին միջազգային աջակցությունը մեզ համար տարածաշրջանային կորուստների է բերելու»
Այսօր կայացած ասուլիսում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով քննադատել է կիրակի Հայաստանի 39 համայնքներում և Հրազդան քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունները,պատասխանել է լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀայաստանումԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել, թե ինքը Հրազդանի ընտրություններում իրական քաղաքական պայքար և մի քանի դրական նախանշաններ է տեսել։
–ԱՄՆ դեսպանի ասածները քաղաքական էին։ Այս աջակցությունը, որ Սերժ Սարգսյանը ստանում է որոշ կառույցներից, մեզ համար տարածաշրջանային կորուստների է բերելու,–ասել է նա։
Նա չի ցանկացել մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը, և միայն հավելել է.
–ԱՄՆ դեսպանն աջակցում է Սերժ Սարգսյանին՝ փոխարենը ստանալով տարածաշրջանային զիջումներ ի վնաս Հայաստանի։
Ա. Մանուկյան. «Ս. Սարգսյանին միջազգային աջակցությունը մեզ համար տարածաշրջանային կորուստների է բերելու»
Այսօր կայացած ասուլիսում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով քննադատել է կիրակի Հայաստանի 39 համայնքներում և Հրազդան քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունները, պատասխանել է լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել, թե ինքը Հրազդանի ընտրություններում իրական քաղաքական պայքար և մի քանի դրական նախանշաններ է տեսել։

7or.am