Սամվել Նիկոյան. «Ընտրակարգը չպետք է անդրադառնա ընտրությունների արդյունքների վրա»
ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջարկած 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, թե իրենք շատ են հետևել, թե ինչ հիմնավորումներ են բերում այս օրենքի ընդունման համար։
–Առաջին հիմնավորումը արդար ընտրությունների անցկացումն է, իսկ երկրորդը կուսակցական համակարգի զարգացումը։ Այդ երկուսն էլ ինձ համար ընկալելի չեն։ Ընտրակարգային համակարգերը չպետք է պայմանավորվեն այս ամենով,–ասել է նա։
Ըստ Սամվել Նիկոյանի՝ հարցին ճիշտ պատասխան տալու համար անհրաժեշտ է քննարկել՝ խորհրդարանը միապալատանի՞ է, թե՞ երկպալատանի։
–ՀՀ–ի համար մեծ շքեղություն կլինի երկպալատանի խորհրդարան ունենալը։ Մենք ունենք մեկպալատանի, որը ամփոփում է և՛ համամասնական, և՛ մեծամասնական համակարգ։ Միջազգային փորձն էլ ասում է, որ երկուսն էլ պետք է լինեն,–ընդգծել է նա։
Ըստ Սամվել Նիկոյանի՝ արդար ընտրությունները պայմանավորված չեն ընտրակարգով։
–Գիտեք, երբ քաղաքական ուժը հայտարարում է, թե եթե ինքը այսքան տոկոս ձայն չհավաքի, ուրեմն ընտրությունները արդար չեն եղել, արդեն սխալ է։ Սա չպետք է լինի։

7or.am