Լրահոս

15.02.2012 10:45


Հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունի որդին ընդունլ է իսլամ

Հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունի որդին ընդունլ է իսլամ

«ՖրանսՊրեսս»–ի փոխանցմամբ՝ հայտնի ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունի որդին՝ Շոն Սթոունը Իրանում, որտեղ նա վավերագրական ֆիլմ է նկարում,  ընդունել է իսլամ։ «Իսլամի ընդունումը չի նշանակում, որ ես մերժում եմ քրիստոնեությունն ու հուդաիզմը, որոնցով ես դաստիարակվել եմ ծնված օրվանից»,–ասել է Շոն Սթոունը՝ նկատի ունենալով այն, որ իր հայրը հրեա է, մայրը՝ քրիստոնյա։

Իր հերթին Օլիվեր Սթունը հայտնի է իր հակաիսրայելական, իսկ երբեմն էլ հակասեմիտական հայացքներով։
27 ամյա Շոն Սթոունը չի մեկնաբանում իսլամ ընդունելու պատճառները։ Իրանական ՖԱՐՍ գործակալությունը հայտնում է, որ Սթունը ընդունել է մահմեդականության շիական ձևը՝ իր համար ընտրելով Ալի անունը։

Այս խորագրի վերջին նյութերը