Հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունի որդին ընդունլ է իսլամ
«ՖրանսՊրեսս»–ի փոխանցմամբ՝ հայտնի ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունի որդին՝ Շոն Սթոունը Իրանում, որտեղ նա վավերագրական ֆիլմ է նկարում, ընդունել է իսլամ։ «Իսլամի ընդունումը չի նշանակում, որ ես մերժում եմ քրիստոնեությունն ու հուդաիզմը, որոնցով ես դաստիարակվել եմ ծնված օրվանից»,–ասել է Շոն Սթոունը՝ նկատի ունենալով այն, որ իր հայրը հրեա է, մայրը՝ քրիստոնյա։
Իր հերթին Օլիվեր Սթունը հայտնի է իր հակաիսրայելական, իսկ երբեմն էլ հակասեմիտական հայացքներով։ 27 ամյա Շոն Սթոունը չի մեկնաբանում իսլամ ընդունելու պատճառները։ Իրանական ՖԱՐՍ գործակալությունը հայտնում է, որ Սթունը ընդունել է մահմեդականության շիական ձևը՝ իր համար ընտրելով Ալի անունը։
Հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունի որդին ընդունլ է իսլամ
«ՖրանսՊրեսս»–ի փոխանցմամբ՝ հայտնի ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունի որդին՝ Շոն Սթոունը Իրանում, որտեղ նա վավերագրական ֆիլմ է նկարում, ընդունել է իսլամ։ «Իսլամի ընդունումը չի նշանակում, որ ես մերժում եմ քրիստոնեությունն ու հուդաիզմը, որոնցով ես դաստիարակվել եմ ծնված օրվանից»,–ասել է Շոն Սթոունը՝ նկատի ունենալով այն, որ իր հայրը հրեա է, մայրը՝ քրիստոնյա։
Իր հերթին Օլիվեր Սթունը հայտնի է իր հակաիսրայելական, իսկ երբեմն էլ հակասեմիտական հայացքներով։
27 ամյա Շոն Սթոունը չի մեկնաբանում իսլամ ընդունելու պատճառները։ Իրանական ՖԱՐՍ գործակալությունը հայտնում է, որ Սթունը ընդունել է մահմեդականության շիական ձևը՝ իր համար ընտրելով Ալի անունը։