Վաշինգտոնը մտադիր չէ զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը
Օբամայի վարչակազմը մտադիր չէ զենք տրամադրել Սիրիայի ընդդիմության ուժերին։ Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը։
«Մենք շարունակում ենք համարել, որ Սիրիային զենքի տրամադրումը հարցի լուծում չէ։ Լուծում կարող է համարվել հրադադարի հաստատումը, որի ուղղությամբ էլ մենք աշխատում ենք»,–հայտարարել է նա՝ մեկնաբանելով Սիրիայի իրավիճակի վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի կողմից ընդունված վերջին որոշումները։