Պայթյուն Վոլգոգրադի սրճարանում. տուժածների մեջ կան հայեր
Ինչպես տեղեկացնում է «altapress.ru» կայքը, երեկ՝ փետրվարի 14–ին, Վոլգոգրադի «Բելաջիո» սրճարանում պայթյուն է եղել, որի հետևանքով մեծ հրդեհ է սկսվել։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով 21։27-ին: Ըստ նախնական տեղեկության` պայթել են շինությունը ջեռուցող գազի բալոնները: Տուժել է 24 մարդ, նրանցից 11-ը ծանր վիճակում է, ևս 10-ը` միջին ծանրության, երեք հոգու էլ բժիշկները տուն են թողել:
Ըստ հրապարակված նախնական ցուցակի` տուժածների շարքում կան նաև հայեր՝ Սվետլանա Խարիտոնի Ղազարյանը (21 տարեկան), Ագնեսա Ռադիկի Ղազարյանը (27 տարեկան), Եկատերինա Գրիգորի Պահակյանը (35 տարեկան), Արթուր Վիլհելմի Աբրահամյանը և Շահբազյան Աննան: Սվետլանայի և Ռադիկի վիճակը համարվում է շատ ծանր։
Սրճարանից բացի, ամբողջովին այրվել է նրա վերևում գտնվող մեկ բնակարան: