Լրահոս

15.02.2012 10:06


Պայթյուն Վոլգոգրադի սրճարանում. տուժածների մեջ կան հայեր

Պայթյուն Վոլգոգրադի սրճարանում. տուժածների մեջ կան հայեր

Ինչպես տեղեկացնում է «altapress.ru» կայքը, երեկ՝ փետրվարի 14–ին, Վոլգոգրադի «Բելաջիո» սրճարանում պայթյուն է եղել, որի հետևանքով մեծ  հրդեհ է սկսվել։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով  21։27-ին:  Ըստ նախնական տեղեկության` պայթել են շինությունը ջեռուցող գազի բալոնները: Տուժել է 24 մարդ, նրանցից 11-ը ծանր վիճակում է, ևս 10-ը` միջին ծանրության, երեք հոգու էլ բժիշկները տուն են թողել: 

Ըստ հրապարակված նախնական ցուցակի` տուժածների շարքում կան  նաև հայեր՝ Սվետլանա Խարիտոնի  Ղազարյանը (21 տարեկան), Ագնեսա Ռադիկի  Ղազարյանը (27 տարեկան), Եկատերինա Գրիգորի Պահակյանը (35 տարեկան), Արթուր Վիլհելմի Աբրահամյանը և Շահբազյան Աննան: Սվետլանայի և Ռադիկի վիճակը համարվում է շատ ծանր։

Սրճարանից բացի, ամբողջովին այրվել է նրա վերևում գտնվող մեկ բնակարան:

Այս խորագրի վերջին նյութերը