Լրահոս

14.02.2012 10:10


Աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է սիրո տոնը՝ Սբ. Վալենտինի օրը

Աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է  սիրո տոնը՝ Սբ. Վալենտինի օրը

Փետրավարի 14–ը՝ Սուրբ Վալենտինի օրը, որպես սիրո տոն Եվրոպայում նշվում է 1777թ.–ից։

Լեգենդը  պատմում է, որ  Տերնի եպիսկոպոսը, որը մի երիտասարդ էր, հատուկ մոտեցում էր  ցուցաբերում  երիտասարդ  սիրահարների հանդեպ, օգնում էր  գրել նամակներ` սիրո  խոստովանությամբ, հաշտեցնում էր գժտվածներին, տալիս  էր  ծաղիկներ երիտասարդ  հարսնացուներին: Բայց  այդ  ժամանակ Հռոմի  կայսրը կայսերական զինվորներին  արգելում էր   սիրահարվել  և ամուսնանալ, իսկ Վալենտինը  գաղտնի   պսակադրում էր  զինվորներին:

Երբ  Վալենտինը  բանտում էր, իբր թե  սիրահարվում  է  իր  դահիճի կույր  աղջկան և բուժում նրան: Ասում են, թե  դահիճը  Վալենտինին  խնդրել է բուժել իր աղջկան, իսկ  նա  էլ սրբին սիրահարված է  եղել:

Մինչ մահը նա  թողել է հրաժեշտի  նամակ և ստորագրել «Քո Վալենտին», այստեղից են առաջացել  «վալենտինի բացիկները» և հենց ինքը` տոնը:

Վալենտինի  մահվան  օրը  համընկնում էր   հռոմեական  տոներին,   որոնք կատարվում էին  Հունոնա սիրո  աստվածուհու  պատվին: Այդ  օրը Հռոմում համարվում էր գարնան սկիզբը:

Այսօր  սուրբ  Վալենտինի  օրը  դարձել է բոլոր ժողովուրդների սիրելի տոներից  մեկը: Բոլոր  տոնական  խենթ  արարքները, որոնք կատարում են  բոլորովին նորմալ մարդիկ, հանարավոր  չէ  հաշվել, օրինակ՝  սիրտ  բացիկներ, կոնֆետներ, օծանելիք և ծաղիկներ  նվիրելը:

Վալենտինի օրվա  դասական  խորհրդանիշ են  համարվում կարմիր վարդերը, որոնք,  համաձայն  հնամյա  լեգենդի,  առաջացել են սիրո  և գեղցկության հունական աստվածուհու շնորհիվ: 

Այս խորագրի վերջին նյութերը