Քահանաները դատապարտում են Տեառնընդառաջի կրակի վրայով թռչելիս որևէ երազանք պահելը
Այսօրվա ասուլիսին Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, ներկայացնելով Տեառնընդառաջի խորհուրդը, ասել է, որ տոնը քրիստոնեական է. «Ըստ սովորության՝ 40-օրյա հասակում երեխային բերում էին եկեղեցի, ներկայացնում տիրոջը, զոհաբերություններ մատուցում և աղոթում: Տեառնընդառաջը հիշատակում է Հիսուս Քրիստոսի գալուստը տաճար 40-օրյա հասակում»:
Ինչ վերաբերում է Տեառնընդառաջի կրակը հեթանոսության հետ կապելուն, Տեր Ադամ քահանա Մակարյանի պարզաբանմամբ՝ Գրիգոր Տաթևացին նշում է, որ կրակի վրայով թռչելը հենց խորհրդանշում է կրակին հաղթելը. «Ամեն դեպքում, դատապարտելի է կրակի վրայով թռչելիս որևէ երազանք պահելը. դա պետք է ընդունել որպես ուրախություն, ընտանիքի տոն»,- ասել է նա: