Լրահոս

13.02.2012 12:50


Ստյոպա Սաֆարյան. «Հաղթեցիք ոչ միայն ընդդիմությանը, այլև ժողովրդին»

Ստյոպա Սաֆարյան. «Հաղթեցիք ոչ միայն ընդդիմությանը, այլև ժողովրդին»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Հրազդանի և այլ համայնքների ղեկավարների ընտրություններին, ասել է, թե ինքը Հայաստանից բացակայել է և շատ բանից տեղյակ չէ, սակայն նշել է՝ լարվածությունն ակնհայտորեն ավելին էր, քան պետք է լինի ընտրությունների ժամանակ, ինչի ապացույցն են արձանագրված բազում խախտումները։

–Արմեն Մարտիրոսյանի և Զարուհի Փոստանջյանի դիտարկումները շատ լուրջ խախտումներ չեն արձանագրել, սակայն զգացվել են իշխանության վարչական ապարատի ճնշումները,–նկատել է Ս. Սաֆարյանը։

Ապա նա նշել է.

–Հայաստանում բոլոր ընտրությունները չի կարելի հավասար մրցակցային անվանել, քանի որ մրցակիցներն անհավասար պայմաններում են գտնվում։

Ստեփան Սաֆարյանը համոզմունք է հայտնել, որ նույն Հրազդանում ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությունը կարողացել է էապես ազդել ընտրությունների ոչ ավելի վատ ընթացքի վրա։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, այս հարցի վերաբերյալ նշել է, թե հարկավոր է քաղաքական նոր մշակույթ ձևավորել, երբ պարտված թեկնածուն պետք է ընդունի իր պարտությունը և շնորհավորի մրցակցին։

–Փաստեր չկան, որ նման կեղծիքներ են եղել, և դրանք բամբասանքների շարքից են,–անդրադառնալով լրագրողների դիտարկմանը՝ ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Բանախոսն ասել նշել է.

–Կա մի փաստ. բոլոր ընդդիմադիր կուսակցությունները միավորվելով՝ չկարողացան հաղթանակ ապահովել։

–Հաղթեցիք ոչ միայն ընդդիմությանը, այլև ժողովրդին,–հակադարձել է «Ժառանգության» ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը