Լրահոս

13.02.2012 12:00


Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնները  տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ  դրանց բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն: ինչպես նաև Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:
 
Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը