Լրահոս

13.02.2012 11:35


Ռ. Թորոսյան. «ՀՀԿ ներկայացուցիչները չեն համապատասխանում դիտորդական առաքելություն իրականացնելու սկզբունքներին»

Ռ. Թորոսյան. «ՀՀԿ ներկայացուցիչները չեն համապատասխանում դիտորդական առաքելություն իրականացնելու սկզբունքներին»
ԱՊՀ  ՄԽՎ  խորհրդի  նախագահ
Տ-ն  Վ.Ի.ՄԱՏՎԻԵՆԿՈՅԻՆ
Պատճենները՝ ՌԴ  Նախագահի թեկնածուների շտաբերին և ԶԼՄ-ներին/
    Մեծարգո  Տ-ն  Նախագահ,
ՌԴ  Նախագահի  ընտրություններին, ԱՊՀ  ՄԽՎ    միջազգային դիտորդների  Ձեր  հրահանգով  ստեղծված  խմբում  ընդգրկվել  են  նաև  ՀՀ  ԱԺ  ՀՀԿ-ական  երկու  ներկայացուցիչներ, որոնք, մեղմ  ասած,  չեն համապատասխանում  «ԱՊՀ  երկրներում  ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության սկզբունքների  մասին»  ԱՊՀ  ՄԽՎ-ի  Հուշագրի  1.5  և  1.6  կետերի  պահանջներին, հետևյալ  պատճառներով՝
1. ՀՀԿ  ղեկավար  մարմի  լիդերներից մեկը՝ ՀՀ  Վարչապետն  արդեն  դիրքորոշում  է հայտնել   թեկնածուներից  մեկի մասին,
2. նրանք  չեն առաջադրվել  կոլեկտիվ մարմնի կողմից  և  ՀՀ  ԱԺ  չեն  կարող   ներկայացնել,
3. նրանց  մասին հաղորդում  է ներկայացվել  դատախազություն  ՀՀ սահմանադրական կարգի խախտման  համար:  
  Ավելի քան  ակնհայտ է, որ մեր մտահոգության  պատճառը  Հայաստանի  միջազգային հեղինակությունը  և  պատասխանտվությունն  է  ընտրությունների   օբյեկտիվ  գնահատման  խնդրում: Ավելին, մենք անհանգստանում  ենք, որ  ԱՊՀ  ՄԽՎ-ի  դիտորդական առաքելության  այն  որակը /ղեկավար՝ Ա.Տորշին/, որին  ակնատես եղանք Հայաստանյան վերջին  ընտրություններին, նորից  Հայաստան  չվերադառնա: Սա  թերևս, միջազգային  դիտորդական միակ  առաքելությունն է, որ  հանդես  է  գալիս  դեմագոգիկ, այն  էլ՝ զավեշտին  հասնող հայտարարություններով՝ անուղղակի միջամտելով  մեր երկրի  ներքին  գործերին:
  Հորդորում  ենք  նաև, որ  ԱՊՀ  ՄԽՎ-ի  խորհուրդը, վերջապես հարգի  իր իսկ  որոշումները /դիրքորոշումը/  միջազգային դիտորդական առաքելություն  անցկացնելու  մասին  և  վերջ դնի      ,ես քեզ, դու ինձե  ամոթալի  սկզբունքին, առավել  ևս, որ  կին  է  արդեն  ղեկավարում:  
Խորին  հարգանքով՝
ՀՊԱԿ  նախագահ Ռ.Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը