Ռ. Թորոսյան. «ՀՀԿ ներկայացուցիչները չեն համապատասխանում դիտորդական առաքելություն իրականացնելու սկզբունքներին»
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ
Տ-ն Վ.Ի.ՄԱՏՎԻԵՆԿՈՅԻՆ
Պատճենները՝ ՌԴ Նախագահի թեկնածուների շտաբերին և ԶԼՄ-ներին/
Մեծարգո Տ-ն Նախագահ,
ՌԴ Նախագահի ընտրություններին, ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների Ձեր հրահանգով ստեղծված խմբում ընդգրկվել են նաև ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական երկու ներկայացուցիչներ, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում «ԱՊՀ երկրներում ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության սկզբունքների մասին» ԱՊՀ ՄԽՎ-ի Հուշագրի 1.5 և 1.6 կետերի պահանջներին, հետևյալ պատճառներով՝
1. ՀՀԿ ղեկավար մարմի լիդերներից մեկը՝ ՀՀ Վարչապետն արդեն դիրքորոշում է հայտնել թեկնածուներից մեկի մասին,
2. նրանք չեն առաջադրվել կոլեկտիվ մարմնի կողմից և ՀՀ ԱԺ չեն կարող ներկայացնել,
3. նրանց մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն ՀՀ սահմանադրական կարգի խախտման համար:
Ավելի քան ակնհայտ է, որ մեր մտահոգության պատճառը Հայաստանի միջազգային հեղինակությունը և պատասխանտվությունն է ընտրությունների օբյեկտիվ գնահատման խնդրում: Ավելին, մենք անհանգստանում ենք, որ ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելության այն որակը /ղեկավար՝ Ա.Տորշին/, որին ակնատես եղանք Հայաստանյան վերջին ընտրություններին, նորից Հայաստան չվերադառնա: Սա թերևս, միջազգային դիտորդական միակ առաքելությունն է, որ հանդես է գալիս դեմագոգիկ, այն էլ՝ զավեշտին հասնող հայտարարություններով՝ անուղղակի միջամտելով մեր երկրի ներքին գործերին:
Հորդորում ենք նաև, որ ԱՊՀ ՄԽՎ-ի խորհուրդը, վերջապես հարգի իր իսկ որոշումները /դիրքորոշումը/ միջազգային դիտորդական առաքելություն անցկացնելու մասին և վերջ դնի ,ես քեզ, դու ինձե ամոթալի սկզբունքին, առավել ևս, որ կին է արդեն ղեկավարում:
Ռ. Թորոսյան. «ՀՀԿ ներկայացուցիչները չեն համապատասխանում դիտորդական առաքելություն իրականացնելու սկզբունքներին»