Լրահոս

13.02.2012 10:34


Իրանը նոր զորավարժություններ է անցկացնելու

Իրանը նոր զորավարժություններ է անցկացնելու

Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ցամաքային զորքերը նախատեսում են նոր զորավարժություններ անցկացնել մինչև մարտի 21–ը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով կորպուսի հետևակային զորքերի հրամանատար Մոհամեդ Պապկուրին։ Նա չի մանրամասնել զորավարժությունների անցկացման տեղը։

Կորպուսի հրամանատարներից մեկի նման հայտարարությունները հնչում են  Արևմուտքի երկրների և Իրանի հարաբերությունների սրման փուլում։ Արևմուտքը կասկածներ ունի, թե Իրանը միջուկային զենք է մշակում, իսկ Իրանն իր հերթին պնդում է, թե իր ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։

Իրանի նախորդ զորավարժությունները, որոնք անցկացվեցին հունվարին, զուգորդվել էին իսլմական հանրապետության տարբեր պաշտոնատար անձանց հակասող հայտարարություններով Հորմուզի նեղուցը փակելու հնարավորության մասին, որով և փոխադրվում է համաշխահային նավթի զգալի մասը։

Այս խորագրի վերջին նյութերը