Լրահոս

13.02.2012 10:13


Հունաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ–ի հետ վարկային համաձայնագիրը

Հունաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ–ի հետ վարկային համաձայնագիրը

Հունաստանի միապալատանի խորհրդարանը լույս երկուշաբթի գիշերը կողմ է քվեարկել ԵՄ–ի հետ վարկային համաձայնագրին։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, այն ստացել է 300 խորհրդարանականների կեսից ավելիի համաձայնությունը։

Ըստ այդ համաձայնագրի՝ նախատեսում է պետական ծախսերի կրճատում, աշխատավարձերի մոտ 25%–ով նվազեցում, ինչն անհրաժեշտ է Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից 130 մլրդ եվրո վարկ ստանալու համար։

Այն ընդունվել է Հունաստանի տարբեր քաղաքներում և մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցող հարյուրհազարանոց ցույցերի համապատկերին։

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան այս համաձայնագիրը հաստատվել էր Հունաստանի կառավարության կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը