Հրազդանում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Առաջադրված են երկու թեկնածու` ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը:
Միկրոշրջան թաղամասի թիվ 25/26 ընտրատեղամասում միջադեպ էր տեղի ունեցել:
Բանն այն է, որ առավոտյան քվեաթերթիկները հնարավոր չէր եղել կնքել` կնիքի թաց լինելու պատճառով: Շատերի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ կնիքը դրանից առաջ ապօրինաբար օգտագործվել է, ինչն էլ նշանակում է, որ նախապես կնքվել են քվեաթերթիկները։
«7օր»-ի հետ զրույցում ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Քիշմիրյանը նշել է, թե այդ միջադեպը վստահված անձերի, դիտորդների և հանձնաժողովի մյուս անդամների փոխհամաձայնությամբ լուծվել է:
Նա նաև նշել է, որ տեղամասում ներկա են տեղական դիտորդներ, ինչպես նաև Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի վստահված անձինք:
-Կան նաև լրագրողներ, ամեն ինչ դեռ խաղաղ է,-ևս մեկ անգամ նշել է նա:
Նկատենք, որ ինչպես այստեղ, այնպես էլ մյուս տեղամասերում մարդկանց կուտակումներ են արձանագրվում, հերթեր են գոյացել։
Միջադեպ Հրազդանի 25/26 տեղամասում

7or.am