Լրահոս

12.02.2012 14:42


Միջադեպ Հրազդանի 25/26 տեղամասում

Միջադեպ  Հրազդանի 25/26 տեղամասում

Հրազդանում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Առաջադրված են երկու  թեկնածու` ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը:

Միկրոշրջան թաղամասի թիվ 25/26 ընտրատեղամասում միջադեպ էր տեղի ունեցել:

Բանն այն է, որ առավոտյան քվեաթերթիկները հնարավոր  չէր եղել  կնքել` կնիքի թաց լինելու  պատճառով: Շատերի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ կնիքը դրանից առաջ ապօրինաբար օգտագործվել է, ինչն էլ նշանակում է, որ նախապես կնքվել են քվեաթերթիկները։

 «7օր»-ի հետ  զրույցում  ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Քիշմիրյանը նշել է, թե այդ միջադեպը վստահված անձերի, դիտորդների և հանձնաժողովի մյուս անդամների փոխհամաձայնությամբ լուծվել է:

Նա նաև նշել է, որ տեղամասում ներկա են տեղական դիտորդներ, ինչպես նաև Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի վստահված անձինք:

-Կան նաև լրագրողներ, ամեն ինչ դեռ խաղաղ է,-ևս մեկ անգամ նշել է նա:

Նկատենք, որ ինչպես այստեղ, այնպես էլ մյուս տեղամասերում մարդկանց կուտակումներ են արձանագրվում, հերթեր են գոյացել։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը