Սաուդյան Արաբիան Սիրիայի վերաբերյալ բանաձևի նոր նախագիծ է մշակել
Սաուդյան Արաբիան ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի անդամների շրջանում տարածել է Սիրիայի վերաբերյալ բանաձևի նոր նախագիծը։
Նախագծում աջակցություն է հայտնվում Արաբական պետությունների լիգայի առաջարկած բանաձևին, որը նախատեսում է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հրաժարականը։ Բանաձևի նախագիծը հակամարտող երկու կողմերին կոչ է անում դադարեցնել բռնությունը, սակայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային ու պարբերական խախտման գլխավոր պատասխանատուն դիտվում է Սիրիայի իշխանությունը։
Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի ներկայացրած նախագիծը նմանվում է այն մեկին, որը փետրարի 4–ին քվեարկության էր դրվել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում։ Հիշեցնենք, որ Սիրիայի վերաբերյալ այդ բանաձևը Ռուսաստանի և Չինաստանի վետոյի կիրառման պատճառով չի ընդունվել։