Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին թուրքական «Հուրիեթ դեյլի» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
«Կա մեծ առաջընթաց, և կողմերը շատ մոտ են բեկման»,–ասել է նա։
Նրա խոսքերով՝ մնացել են միայն մի քանի հիմնական հարցեր, որոնք կհամաձայնեցվեն, եթե կողմերը կարողանան ընդունել բարդ և ռիսկային քաղաքական որոշում։
Միևնույն ժամանակ Բրայզան նշել է, թե նման որոշում կողմերը կարող են կայացնել, եթե միայն զգան ԱՄՆ–ի և Ֆրանսիայի աջակցությունը։
Մեթյու Բրայզա. «ԼՂ հարցում կողմերը մոտ են բեկման»