Լրահոս

11.02.2012 11:44


Իրանի փոխնախագահ. «Իսրայելը շուտով պատասխան կտա իր հանցագործությունների համար»

Իրանի փոխնախագահ. «Իսրայելը շուտով պատասխան կտա իր հանցագործությունների համար»

Գազայի հատվածի ՀԱՄԱՍ–ի ղեկավար Իսմայիլ Հանիյան եռօրյա այցով ժամանել է Իրան։ Փետրվարի 11–ի գիշերը Հանիյան հանդիպում է ունեցել Իրանի փոխնախագահ Ռեզա Ռահիմիի հետ։

Հանդիպման ընթացքում Ռահիմին հայտարարել է, որ սիոնիստական վարչակարգի դեմ պայքարում Իրանն աջակցում է  Պաղեստինի ժողովդրդին։ «Իրանը երբեք չի դադարեցրել Պաղեստինի ժողովրդի ինքնիշխան իրավունքների պաշտպանության քաղաքականությունը և նրանց կաջակցին բոլոր հնարավոր միջոցներով։ Սիոնիստների ագրեսիվությունը կպատժվի Աստծո կամքով»,–ընդգծել է նա։

Հանիյան իր հերթին Իրանին շնորհավորել է իսլամական հեղափոխության 33–րդ տարեդարձի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել խիզախ ու շարունակական աջակցության համար։

Այս խորագրի վերջին նյութերը