Լրահոս

11.02.2012 11:06


Հնդկաստանում ավտոբուսը գլորվել է անդունդը. կա 20 զոհ

Հնդկաստանում ավտոբուսը գլորվել է անդունդը. կա 20 զոհ

Քաշմիրի՝ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում ուղևորատար ավտոբուսը ընկել է նեղ ձորը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։

Պատահարը տեղի է ունեցել Բհաթհա շրջանում՝ Ջամու քաղաքից 175 կմ հյուսիս–արևելք։ Ոստիկանությունը հայտարարել է, որ ավտոբուսի վարորդը կտրուկ շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը։

Այդ լեռնային շրջաններում ավտոպատահարների հիմնական պատճառները ավտոտրանսպորտի գերբեռնվածությունը, ճանապարհային վատ պայմանները և վարորդների անշգույշ գործողություններն են։

Այս խորագրի վերջին նյութերը