Լրահոս

11.02.2012 10:07


Դավութօղլու. «Իրանի վրա հարձակումը կհանգեցնի աղետի»

Դավութօղլու. «Իրանի վրա հարձակումը կհանգեցնի աղետի»

Իրանի վրա հարձակումը աղետալի հետևանքներ կունենա։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած համաժողովի ժամանակ։

«Այդ տարբերակը չպետք է քննարկել հատկապես հիմա՝ Մերձավոր Արևելքի համար շրձադարձային փուլում»,–նշել է նա։

Դավութօղլուի խոսքերով՝ Իրանն այժմ պատրաստ է բանակցությունների և հասկանում է դրանց անհրաժեշտությունը։

Ավելի վաղ ԱՄՆ–ը հայտարարել էր, որ չնայած Իրանի միջուկային ծրագրի հարցի խաղաղ կարգավորման ջանքերին՝ Վաշինգտոնը չի բացառում գործողությունների որևէ տարբերակ, ինչը ենթադրում է նաև ռազմական ուժի կիրառում։

Այս խորագրի վերջին նյութերը