Սուդանն ու Հարավային Սուդանը չհարձակվելու մասին համաձայնագիր են ստորագրել
Սուդանը և նախորդ տարի անկախացած Հարավային Սուդանը Աֆրիկյան միության միջնորդությամբ միմյանց վրա չհարձակվելու համաձայնագիր են ստորագրել։
Ինչպես փոխանցում է «BBC Russian»–ը, փաստաթուղթը նպատակ ունի նվազեցնել երկու երկրների միջև առկա լարվածությունը, որի պատճառը սահմանամերձ վայրերում նավթի հանքավայրի մշակումը և դրա արտահանումն է։
Ավելի վաղ Սուդանի նախագահ Օմար Բաշիրը նախազգուշացրել էր, որ երկու պետությունների միջև վեճը կարող է պատերազմի վերաճել։