Լրահոս

10.02.2012 16:14


ԱԳՆ.«Նախնական տվյալներով՝ Հալեպում պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել»

ԱԳՆ.«Նախնական տվյալներով՝ Հալեպում պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սիրիայի հյուսիսում՝ Հալեպում, երկու պայթյուն է եղել։ «BBC»–ի փոխանցմամբ՝ այդ պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել, իսկ 175–ը վիրավորվել է։

Հիշեցնենք, որ Հալեպը համարվում է հայաշատ քաղաք։

«7օր»–ը ՀՀ արտգործնախարարությունից փորձել է պարզել՝ արդյոք զոհերի և վիրավորների թվում կա՞ն հայեր։

Մեզ հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ իրենք կապ են հաստատել Սիրիայում հայկական հյուպատոսարանի հետ, և, նախնական տվյալներով, տուժածների մեջ հայեր չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը