Սիրիայի հյուսիսում՝ Հալեպում, երկու պայթյուն է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ սիրիական բանակի զինվորների շրջանում։ Այս մասին, «BBC»-ի փոխանցմամբ, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ պայթյունները կազմակերպել են «զինված ահաբեկչական խմբավորումները»։
Միաժամանակ ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ եղել է ոչ թե երկու, այլ երեք պայթյուն։
Երկու պայթյուն Սիրիայի Հալեպ քաղաքում. կան զոհեր