Լրահոս

10.02.2012 13:16


ԲՀԿ պատգամավոր. «ԵԺԿ-ին անդամակցությունը բացառապես քաղաքական որոշում է»

ԲՀԿ պատգամավոր. «ԵԺԿ-ին անդամակցությունը բացառապես քաղաքական որոշում է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ԵԺԿ-ին ՀՀ երեք կուսակցությունների անդամակցությանը և շնորհավորել նրանց։

Նա նաև նշել է, թե ԵԺԿ-ին անդամակցությունը բացառապես քաղաքական որոշում է: 

–Թե ինչով է պայմանավորված ԲՀԿ-ի նկատմամբ ԵԺԿ-ի որոշումը, պետք է մեկնաբանեն ԵԺԿ-ից: Բայց ցանկանում եմ շեշտել, որ այդ որոշումը պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության ժողովրդավարական լինելու հանգամանքով,–ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև հիշեցրել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այն խոսքը, թե ինքը այդպես էլ չի հասկացել՝ ի՞նչ սկզբունքով ԲՀԿ–ն չի ընդգրկվել ԵԺԿ–ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը