ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարարի հետ
Փետրվարի 9-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնեվիչիենեի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններին, գոհունակություն հայտնվեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա գործակցության կապակցությամբ և կարևորվեց միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը:
Կողմերը քննարկեցին արտաքին և տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Դեսպանի խնդրանքով նախարար Յուկնեվիչիենեն ներկայացրեց Լիտվայի գործունեությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև Բալթյան երկրների համագործակցությունը Սկանդինավյան տարածաշրջանի հետ պաշտպանական ոլորտում:
Դեսպանը տիկին Յուկնեվիչիենեին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերը այցելել Հայաստան, ինչը գոհունակությամբ ընդունվեց: