Լրահոս

10.02.2012 04:54


ՀՀ տարածում ժամերն այլևս առաջ ու հետ չեն տա

ՀՀ տարածում ժամերն այլևս առաջ ու հետ չեն տա

Երեկ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրինագիծը, ըստ որի, Հայաստանում ժամանակը չի փոփոխվի և այլևս չի անցնի ամառային ժամանակի:

Օրինագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր։

Նշենք, որ Ռուսաստանում ևս ժամանակն անփոփոխ թողնելու վերաբերյալ օրենք է ընդունվել, սակայն այնտեղ ժամանակն անշարժացվել է ամառային ժամանակով, իսկ մեզ մոտ` ձմեռային:

Հիմա Մոսկվայի և Երևանի ժամանակները նույնն են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը