Լրահոս

09.02.2012 16:34


Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների գրանցում էլեկտրոնային եղանակով

Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների գրանցում էլեկտրոնային եղանակով

Կառավարությունը հաստատել է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի՝ էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը։ Եթե գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումների ներկայացում էլեկտրոնային եղանակով, ապա ներկայացված նախագծի ընդունմամբ, ի ապահովումն համապատասխան օրենքում կատարված փոփոխությունների, իրավական կարգավորում է ստանում պետական գրանցման դիմումների և կից փաստաթղթերի էլեկտրոնային (առցանց) ներկայացման գործընթացը, ինչպես նաև սահմանվում են այդ գործընթացում հնարավոր տեխնիկական պատճառներով պետական գրանցման վարույթների կասեցման հիմքերը։

Այս խորագրի վերջին նյութերը