Հրայր Թովմասյանն արձագանքել է, թե ինչո՞ւ է արտակարգ դրության մասին օրիանգիծը ընտրություններից առաջ բերվել խորհրդարան
ԱԺ–ում այսօր շարունակել է քննարկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը։
Հիշեցնենք, որ այն ներառում է կետ, ըստ որի բանակն արտակարգ դրության ժամանակ կարող է օգտագործվել միայն այն դեպքում, եթե ոստիկանությունն ու ազգային անվտանգության զորքերն ի զորու չեն իրենց առջև դրված խնդիրները լուծել:
Հարցադրում էր առաջացել, թե ինչո՞ւ այս հարցը ընտրություններից առաջ դրվեց քննարկման, և արդյոք իշխանությունները ընտրություններից հետո բախումների՞ են պատրաստվում։
Քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադտաության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, թե ցանկանում է անդրադառնալ մամուլում առկա այդ հարցադրումներին։
–Հարցադրումներ կան, թե ինչո՞ւ է այսօր բերվել օրինագիծը խորհրդարան։ Ես հարցադրումը հակառակ կդնեի՝ իսկ ինչո՞ւ ավելի շուտ՝ մեկ օր առաջ չի բերվել այս օրինագիծը, և եթե չբերվեր, ի՞նչ հարցադրումներ պետք է առաջանային. որ հերթական անգամ չեն բերում, չեն ցանկանում օրենսդրությամբ այս ամբողջը կարգավորել, առջևում ընտրություններ են, և այդ պատճառով նման կարգավորումներ անհրաժեշտ չեն, ուզում են ձեռքերը բաց մնան, և ինչ ուզենան՝ անեն։ Նման ելույթներ հաստատ պետք է հնչեին, եթե այս օրինագիծը չլիներ։ Բերվել է այսօր, որպեսզի, այո՛, բոլոր հարաբերությունները հստակ և որոշակի կարգավորված լինեն,–ասել է նա։
Ըստ Հրայր Թովմասյանի՝ ցանկացած պետություն երաշխավորված չէ արտակարգ դրությունից և պարտավոր է քայլեր ձեռնարկել սահմանադրական կարգը պահապանելու համար։
–Այդ որտե՞ղ տեսաք, որ բանակը պետք է ներգրավված լինի քաղաքականության մեջ։ Բանակը օգտագործվելու է միայն այն ժամանակ, երբ ազգային անվատանգության ուժերն ու ոստիկանությունը չեն կարողանում իրենց առաջև դրված խնդիրը լուծել։ Բայց հիշեք, թե ինչ բարձր արժեք են նրանք պաշտպանելու ՝ սահմանադրական կարգ։ Աստված տա՝ այս դրույթը չօգտագործվի։ Սա ծայրահեղ գործիք է, որ կարելի է օգտագործել, բայց ասել, թե ընդհանրապես պետք չէ, տեղին չէ,–ասել է նա։
Հրայր Թովմասյանն անդրադարձել է նաև այն դիտարկմանը, թե օրինագիծը հակասահմանադրական է։ Նա նշել է, թե բանակի վերաբերյալ հստակ երեք կարևորագույն սկզբունք կա՝ ապաքաղաքականցված լինելը, քաղաքացիական վերահսկողության տակ լինելը, և այն գործառույթները, որոնք դրաված են բանակի վրա՝ անավտանգության ապահովում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։
–Այս հարցադրումները քննարկվել են նաև Վենետիկի հանձնաժողովում, և այստեղ կասկածներ չեն կարող լինել։ Բացի դա, այդ ժամանակ բանակն իր վրա տարածելու է ներքին գործերի կանոնակարգը։ Նա որպես բանակ հանեդս չի գալու,–ընդգծել է նա։

7or.am