Լրահոս

09.02.2012 09:51


Կապելլոն հեռացել է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Կապելլոն հեռացել է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից չորս ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել Անգլիայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն:

Հեռանալու պատճառը Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի այն որոշումն է, որը «Չելսի» ակումբի և Անգլիայի ազգային հավաքականի ավագ  Ջոն Տերրիին մեղադրել է ռասիզմի հետ կապված վեճին ունեցած մասնակցության համար և ֆուտբոլիստին զրկել հավաքականի ավագի թևկապից:

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ Ֆաբիո Կապելլոյի հանդիպումը տևել է մեկ ժամից փոքր-ինչ ավելի, որից հետո ընդունվել է գլխավոր մարզչի հրաժարականը:

Այս խորագրի վերջին նյութերը