Լրահոս

08.02.2012 19:20


Էլինար Վարդանյան. «Մենք ունենք տաղանդավոր մարդկանց հայրենիքում պահելու խնդիր»

Էլինար Վարդանյան. «Մենք ունենք տաղանդավոր մարդկանց հայրենիքում պահելու խնդիր»

Հայկական երաժշտական համաժողովի նախագահ Լևոն Չաուշյանը և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի համակարգող Էլինար Վարդանյանն այսօր ստորագրել են երկարատև համագործակցության հուշագիր:

Համագործակցության շրջանակներում կկազմակերպվի կոմպոզիտորների մրցույթ, որտեղ երիտասարդ կոմպոզիտորները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ստեղծագործությունները: Ստեղծագործությունները կլինեն կամերային երաժշտության բնագավառից:

Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` ընտրական և եզրափակիչ: Ընտրական փուլում ներկայացաված ստեղծագործությունները կուսումնասիրի պրոֆեսիոնալ ժյուրին: Հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհնչեցվեն գալա համերգի ժամանակ:

«Կոմպոզիտորներին պետք է խրախուսել, որպեսզի նրանք իրենց երկրում կարողանան աշխատել ու ճանաչում ձեռք բերել: Մարդիկ պետք է իրենց գնահատված զգան հայրենիքում, այլ ոչ թե մտածեն արտագաղթելու մասին: Ինչ-որ տեղ «Ծառուկյան» հիմնադրամի այս քայլը, բացի մշակութային միջոցառում լինելուց, հետապնդում է  նաև այս` տաղանդավոր մարդկանց հայրենիքում պահելու խնդիրը», - ասում է «Հեռանկար» ծրագրի համակարգող Էլինար Վարդանյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը